Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Աքլորը, քարոզչի վերարկու հագած, ամբիոն է ելել, խելքի աշեցեք»

«Աքլորը, քարոզչի վերարկու հագած,  ամբիոն է ելել, խելքի աշեցեք»
28.06.2025 | 12:32

Վարչապետը (ոմանց բնորոշմամբ՝ բլոգեր վարչապետը) կրթվելը նորաձև է շարժումը քննադատողներին օրերս ծաղրել է՝ ասելով . «Տխմարից բացի ի՞նչ ասես դրանց»։

Միգուցե վարչապետը (չնայած, ոմանց բնորոշմամբ, բլոգեր է) նաև ասի, թե ինչպես է կոչվում այն մարդը, որը մաքսատան սենյակի անկյունում գտնվող դրոշի համար մաքսատան ծառայողին ծանակելով ազատեց աշխատանքից , բայց հետո ինքը Հայաստանի դրոշը ներկայացնող նասկիներ հագավ Կանադայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Թող վարչապետն ասի՝ տխմարից բացի ի՞նչ անվանել այն մարդուն, որը 2018 թվականի հոկտեմբերի մեկին, երբ մահացավ Շառլ Ազնավուրը, փոխանակ սուգ հայտարարեր Հայաստանում, ինչը արվել է գրեթե բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրներում, Հանրապետության հրապարակում հանրահավաք էր անցկացնում։ Ասել է թե (ուրիշ բառ չօգտագործեմ)՝ արհամարհած ուներ «Հայաստանի ազգային հերոս» կոչումը, որին արժանացածներից է նաև Շառլը, և Ազնավուրի համաշխարհային հեղինակությունը: Շարունակե՞մ։

Հ.Գ. Ականջդ կանչի, մեծն Ջիվանի։ Որտեղի՞ց գիտեիր, որ

«Աքլորը քարոզչի վերարկու հագած՝

ամբիոն է ելել, խելքի աշեցեք»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4376

Մեկնաբանություններ